Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջ տղամարդ

Տարիքային խնդիրները տղամարդկանց մոտ. armeniamedicalcenter.am

Տարիքային խնդիրները տղամարդկանց մոտ. armeniamedicalcenter.am

40 տարեկանն անց տղամարդկանց մոտ կարող են ի հայտ գալ նրանց հատուկ խնդիրներ:

Շագանակագեղձի ադենոմա

40-50 տարեկան տղամարդկանց մոտ բավականին տարածված ախտաբանություն է: Այն արտահայտվում է շագանակագեղձի հյուսվածքի գերաճով և արդյունքում՝ միզածորանի անցանելիության վատացմամբ:

Փուլերը

 

  • Անախտանիշ, աննկատ շրջանն է
  • բնորոշ է միզարձակման խանգարում՝ միզելու հաճախացած ցանկություն և ցերեկը, և գիշերային ժամերին, դիտվում են նաև անմիզապահություն, միզարձակման դժվարացում, միշտ առկա է միզապարկի ոչ լիարժեք դատարկման զգացողություն,
  • պարբերաբար ի հայտ է գալիս սուր ցավով ուղեկցվող մեզի կանգ:


Այս շրջանում բուժում չստանալը կարող է լուրջ բարդությունների պատճառ դառնալ և հասցնել վիրահատական միջամտության:

 

Հիվանդության բարդությունները

 

Եթե երկար ժամանակ հիվանդությունը չի բուժվում, կարող են զարգանալ ուղեկցող ախտաբանություն. միզային համակարգի վարակ, արյուն՝ մեզի մեջ, միզապարկի մկանների տեղային լայնացում, մեզի անցում միզածորան, երիկամային ավազանի փոփոխություններ, երիկամային անբավարարություն:

Ամենավտանգավորն այն է, որ հիվանդությունը կարող է ընթանալ ալիքաձև, ուժեղանալ և թեթևանալ՝ կեղծ լավացման տպավոություն ստեղծելով:

 

Պոտենցիայի խնդիրներ

Էրեկցիոն դիսֆունկցիան ոչ միայն խաթարում է տղամարդու առողջությունը, այլ նաև նրա ինքնագնահատականը: Այդ պատճառով այն անտեսվում է՝ վերագրվելով ծանր անցած օրվան:

Ախտանշաններից են ոչ միայն սեռական հարաբերության ժամանակ էրեկցիայի, այլ նաև մերձեցման ցանկության բացակայությունը, օրգազմի զգացողության թուլացումը, արագ սերմնաժայթքումը:

Այդ վիճակի պատճառները կարող են լինել ալկոհոլի օգտագործումը, ծխելը, ներքին օրգանների հիվանդությունները (լյարդ, երիկամ), կրկնվող կաթվածները, աճուկային շրջանի մեխանիկական վնասվածքները, շաքարային դիաբետը, անոթային խնդիրները, սթրեսը:

Անդրոգեն դեֆիցիտ

Անդրոգեն դեֆիցիտը նման է կանանց կլիմաքսին՝ առկա է տղամարդկանց տեստոստերոն հորմոնի անբավարարություն:


Ախտանշանները նման են նախորդ ախտաբանությանը, բայց հնարավոր են նաև ներքոնշյալ խնդիրների ի հայտ գալը.

  • քաշի կտրուկ և առանց պատճառի տատանումները,
  • աճուկային շրջանում, թևատակերում մազածածկույթի նվազում, դեմքի շրջանում մազերի աճի դանդաղում,
  • շուտ հոգնածություն, թուլություն,
  • ձայնի տեմբրի բարձրացում,
  • ամորձիների փոքրացում։

 

Հիվանդությունն ախտորոշվում է հորմոնի քանակի որոշումով:

 

Բուժումը հաճախ դեղորայքային է կամ խթանող (հաբեր, քսուքներ, ներարկումներ): Այդ միջոցները նպաստում են տղամարդու օրգանիզմում տեստոստերոնի արտադրման ակտիվացմանը:

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 Էսթետիկ բժշկության ծառայություներ Հայաստանում

Դա Վինչի կլինիկա

Երևան, Ամիրյան փող., 4/6 շենք  

+374 10 54 82 73 ,

+374 55 54 82 73 

+374 96 54 82 73

[email protected]

davinciclinic.am

 

Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ